BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ալիև. Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են

Ալիև. Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են
10.12.2020 | 22:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զորահանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «արդարության հաղթանակի» և ակնարկել պատերազմի հնարավոր շարունակության մասին՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքի զավթումը՝ գրում է Московский Комсомолец-ը:

Ալիևը նշել է, որ դեռևս անցյալ դարի 80-ականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վտարվել են իրենց հայրենի հողերից»: «Զանգեզուրը, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են», -հայտարարել է Ալիևը: 90-ականների իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի անկախությունն Ալիևն անվանել է «շրջափակում»:

ԼՂ մի մասի վերադարձը նա որակել է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»: Ալիևն ակնարկել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն իրեն լիովին ձեռնտու չէ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը բազմիցս ասել էր, որ եթե Հայաստանը «չվերադարձնի իրենց հողերը, այդ հարցը կլուծեն ռազմական ճանապարհով»:

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ